Լուրեր
«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրն անցկացվում է Սյունիքի մարզում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ. իրականացնում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որի աշնանային փուլը մեկնարկել է սեպտեմբերին: Նոյեմբերի 2-ին և 3-ին

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են աշխարհի նորընծա չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին

Սպորտային մարմնամարզության աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը, կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, հավաքականի մյուս անդամները՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, այս գիշեր վերադարձել են Անգլիայի Լիվերպուլ քաղաքից, որտեղ մասնակցում էին մարմնամարզության աշխարհի առաջնությանը: Աշխարհի առաջնությունից վերադարձող Հայաստանի պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում

Հաստատվել են կամավոր ատեստավորումն անցած և հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորումն անցած համարվող, դրույքաչափի փոփոխություն ունեցող և դրա նկատմամբ հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները:

Կարեն Թռչունյանն ընդունել է «Erasmus+» ծրագրերի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական խմբին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է «Erasmus+» ծրագրերի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներին. քննարկման առանցքում բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներն էին: «Կրթական համակարգը, մասնավորապես՝ բարձրագույն կրթության ոլորտը լուրջ բարեփոխումների փուլում է: Ուստի, փորձագիտական խմբերի համակարգված աշխատանքը շատ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է 2023 թ. բյուջետային հայտը. ոլորտային հատկացումները կավելանան 23,5 մլրդ դրամով

Ազգային ժողովում կայացել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել է 2023 թվականի պետական բյուջեի հայտը: 2023 թվականի բյուջեով ԿԳՄՍ նախարարության համար նախատեսվել է 250.03

Moodle վերապատրաստման դասընթաց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ համատեղ Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների համար նախատեսում է իրականացնել վերապատրաստումների 4-շաբաթյա ծրագիր՝ Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթներից ելնելով: Ծրագրի նպատակն է բարձրացնել ուսումնական

ԿԳՄՍ նախարարության պարգևների են արժանացել ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ

ՀՊՄՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ բուհի գործունեության մեջ ունեցած ավանդի համար արժանացել են ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի և պատվոգրերի: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հայաստանում մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը

Հայաստանում նոյեմբերի 7-13-ն անցկացվում է մեդիագրագիտության շաբաթ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) համատեղ ջանքերով։ Մեդիագրագիտության շաբաթվա բացման արարողությանն այսօր ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և ՄՆԿ տնօրեն Նունե