Լուրեր
Պեկինի տեխնոլոգիական համալսարանում սովորելու հնարավորություն

Պեկինի տեխնոլոգիական համալսարանը (Beijing Institute of Technology) հայտարարում է մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերով ուսանելու մրցույթ: Այդ նպատակով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից հատկացվել է կրթաթոշակային հինգ տեղ: Կրթաթոշակների, առցանց գրանցման, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն

Քննարկվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայեցակարգը

Այսօր տեղի է ունեցել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) հայեցակարգը մշակող աշխատանքային խմբի ընդլայնված հանդիպումը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Աշխատանքային խմբում ներգրավվել են նախնական արհեստագործական և

Հավաստագրման քննություններ` հանրակրթական ուսհաստատության տնօրեն դառնալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան 2022 թվականի նոյեմբերի 22-ից

Պատանի շախմատիստները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում

Անթալիայում ավարտվել է տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել: Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը վաստակած 6,5 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը

Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել ուսուցչի հերթական ատեստավորման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման և տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգերի նախագիծը: Ատեստավորումն ուսումնական հաստատությունում

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ սամբոյի աշխարհի առաջնությունից

Նոյեմբերի 11-ից 13-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվել է սամբոյի աշխարհի 2022 թվականի առաջնությունը, որտեղ հայ մարզիկները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: 88 կգ քաշային կարգում պատվո հարթակի երկրորդ աստիճանին է կանգնել Դավիթ Գրիգորյանը: Նախնական գոտեմարտերում նա

«Այս գործընթացով պետք է միասին անցնենք». Ժ. Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երևանից և ՀՀ մարզերից կամավոր ատեստավորմանը մասնակցած առարկայական ուսուցիչների հետ, լսել գործընթացի վերաբերյալ նրանց տեսակետները, առաջարկները և պատասխանել հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Գնահատման և թեստավորման

Վանաձորի տիկնիկային թատրոնը նշել է հիմնադրման 30-ամյակը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ հանդիսավորությամբ նշվել է Վանաձորի տիկնիկային թատրոնի հիմնադրման 30-ամյակը: Թատրոնի հոբելյանին նվիրված միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Գուգարաց

Դահուկավազք. Կատյա Գալստյանը՝ ոսկե, Միքայել Միքայելյանը՝ բրոնզե մեդալ են նվաճել Ֆինլանդիայի միջազգային մրցաշարում

ՀՀ դահուկավազքի հավաքական թիմի առաջատարներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը հաջող են մեկնարկել նոր մրցաշրջանում: Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում Միքայել Միքայելյանը 12 կմ ազատ ոճի մրցատարածությունում 3-րդ տեղն է զբաղեցրել՝ վաստակելով 59.07 վարկանիշային միավոր և