Լուրեր
Օգոստոսի 1-10-ը «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն է

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օգոստոսի 1-10-ը կանցկացվի «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը: Ներկայացումները կանցկացվեն բացօթյա հարթակներում, խստորեն կպահպանվեն հակահամաճարակային կանոնները: Փառատոնի ծրագրով նախատեսված բոլոր ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ։ Այս տարի փառատոնը նվիրված է

Վիշապաքարերը՝ ուղղած դիրքով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ նախաձեռնել է պատկերագրված հատվածով գլխիվայր (փորնիվայր) տեղադրված հինգ վիշապաքարերի դիրքն ուղղելու աշխատանքներ: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը ՀՀ տարածքում վերջին տարիներին փաստագրել է մոտ հարյուր

Վերապատրաստման դասընթացներ՝ ՀՀ մարզերի և համայնքների գրադարանավարների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հուլիսից մինչև սեպտեմբեր կիրականացնի «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը՝ ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների շուրջ 60 աշխատակիցների համար: Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և արտակարգ դրության

Թատրոնը՝ թանգարանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում հուլիսի 24-ից մեկնարկում է «Թատրոն թանգարանում» ծրագիրը: «Թատրոն թանգարանումը» ներկայացումների շարք է, որը ներառում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում և գրադարանում պահպանվող

Գևորգ Բաշինջաղյանի «Աշուն» կտավը կհանգրվանի Հայաստանի ազգային պատկերասրահում

Արթիկի քաղաքապետի տեղակալ Բորիս Ավագյանն իր ընտանեկան հավաքածուից Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել հայ նշանավոր նկարիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանի «Աշուն» (1910 թ.) կտավը։ Նվիրատուն այն ժառանգել է իր պապից՝ հայտնի գիտնական, ակադեմիկոս Բորիս Ավագյանից։ Հուլիսի 23-ին, Հայաստանի

Դրական միավոր ստացած դիմորդներին առաջարկվում է առանց քննության ընդունվել բուհ` հեռակա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն այսօր հանդիպում է ունեցել բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն բուհերի՝ իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների և նրանց ծնողների ներկայացուցիչներին։ Ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության մոտեցումը՝ Գ․ Թամրազյանը նշել է, որ

«STARMUS» փառատոնը գալիս է Հայաստան. այն միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները

2021 թվականի սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Այս մասին ազդարարվել է այսօր`

Ոչ պետական դպրոցները կստեղծեն միություն 

Հայաստանում գործող ոչ պետական 22 դպրոցներ նախատեսում են ստեղծել իրենց շահերն ու միասնական մոտեցումը ներկայացնող միություն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է այդ դպրոցների մոտ մեկ տասնյակ ներկայացուցիչների։ Նախարարի տեղակալը, ողջունելով միություն ստեղծելու