Լուրեր
Քննարկվել է կրթության ոլորտում ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ՝ քննարկելու ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի կրթության բաղադրիչը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի

Մեծմասրիկցի աշակերտները նախագծային աշխատանքի շրջանակում հարցազրույց են վերցրել Ժաննա Անդրեասյանից

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի 7ա դասարանի աշակերտները «Հայոց պատմություն» առարկայի նախագծային աշխատանքի շրջանակում հարցազրույց են վարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել առցանց ձևաչափով: Ըստ աշակերտների՝ նախագծի նպատակն է հավաքել

Ստրասբուրգում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարի բացումը

Դեկտեմբերի 14-ին Ստրասբուրգի «Սանտ Թոմաս» հրապարակում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական

Այս տարի 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանի աշակերտները սովորել են ֆինանսական գրագիտություն

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել «Ֆինանսական կրթման» ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 2023 թվականի եզրափակիչ՝ 23-րդ նիստը։ Նիստում ամփոփվել են տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, որոնք ուղղվել են բնակչության ֆինանսական բարեկեցության աճին։ Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա

Հաստատվել են նորահայտ հուշարձանների չափորոշիչները

ՀՀ կառավարությունը 2023 թ․ դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն է տվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչներ հաստատելու մասին» որոշման նախագծին։ Հուշարձանների պետական ցուցակում պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանի ընդգրկումը

ՀՀ պատվիրակությունը Փարիզում ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու Հայաստանի հայտը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում ներկայացրել է Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի խաղերը հյուրընկալելու հայտը: ՀՀ պատվիրակության կազմում են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև Ֆրանսիայում

Բարձր առաջադիմությամբ 36 ուսանող կստանա կրթաթոշակ. ամփոփվել են 2023 թ. «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները

Ամփոփվել են ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2023 թվականի մրցույթի արդյունքները. հաղթող է ճանաչվել 36 ուսանող: Մրցույթի արդյունքում 1-ին

Վերականգնվել է ՀՀ թանգարանային ֆոնդի համալրման նպատակով բյուջետային միջոցների տրամադրումը

ՀՀ Կառավարության որոշմամբ 44 մլն 320 հազար դրամ Է ուղղվել 2023 թվականին Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի համալրմանը: ՀՀ թանգարանային ֆոնդը կհամալրվի Մարտիրոս Սարյանի, Հրաչյա Ռուխկյանի, Արամ Իսաբեկյանի, Սարգիս Մուրադյանի բարձրարժեք ստեղծագործություններով, Ավետիք Իսահակյանի նամակներով, ինքնատիպ և բացառիկ գորգերով: Թանգարանային

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումների քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի փոփոխության և լրամշակման նախաձեռնությամբ հանդես եկած պատմաբանների խմբին: Հանդիպմանը մասնակցել են մասնագիտական կառույցների՝ ԳԱԱ պատմության, Հնագիտության և ազգագրության, Արևելագիտության ինստիտուտների ներկայացուցիչները, ԵՊՀ և