Լուրեր
Արաքսիա Սվաջյանը հետևել է դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում հետևել է դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների առաջին փուլի ընթացքին: Այս տարի դպրոցների մանկավարժական խորհուրդների

Ռումինիայի բուհերում սովորելու հնարավորություն

Մեկնարկել է Ռումինիայի Արտաքին գործերի նախարարության՝ 2024-2025 ակադեմիական տարվա կրթաթոշակների տրամադրման գործընթացը: Հայտերի ընդունման փուլը նախատեսվում է կազմակերպել մինչև 2024 թ մարտի 16-ը։ Կրթաթոշակի հավակնորդները պետք է գրանցվեն studyinromania.gov.ro հեռավար հարթակում՝ ներբեռնելով պահանջվող փաստաթղթերը։

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդության ոլորտում

ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի (առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, անվտանգ վարքագծի պահպանումը, վնասվածքների կանխարգելումը, ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումից զերծ մնալը) խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և համանման նախաձեռնությունների խրախուսում» դրամաշնորհի մրցույթ:

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հունվարի 25-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության

Օրենսդրական բարեփոխումներն ունենալու են հեղափոխական նշանակություն. Ժաննա Անդրեասյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանում այսօր տեղի են ունեցել ««Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումներ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի 7 հաղթողներին

Այսօր Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի 7 հաղթողներին և պարգևատրել նրանց շնորհակալագրերով ու խրախուսական նվերներով: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ լսումների ընթացքում

Խորհրդարանական լսումների հարգելի՛ մասնակիցներ, Արդեն երկրորդ անգամ կրթության ոլորտի կարևոր խոսակցություն ենք ունենում Կրթության միջազգային օրվա շրջանակում․ երկու տարի առաջ այս օրերին խորհրդարանական լսումներ էին հանրակրթության օրենքի կարևորագույն փոփոխությունների վերաբերյալ, որոնք այժմ իրականություն են

Սևակ-100. Ժաննա Անդրեասյանը ծաղիկներ է խոնարհել գրողի շիրիմին

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սևակի ծննդավայր՝ Զանգակատուն՝ ծաղիկներ խոնարհելու գրողի հիշատակին: Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ