Լուրեր
Հայտնի են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. սեպտեմբերի 25-ի N 1622-Ա/2 հրամանով հաստատվել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը: Ցանկում ընդգրկվել է 29 գիտական թեմա: Ֆինանսավորումը կսկսվի 2021

Հայաստանի հավաքականը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում՝ մեդալային առաջատար

Ամփոփվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունը. Հայաստանը մեդալային հաշվարկում առաջին տեղում է: Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում սեպտեմբերի 23-ին մեկնարկել էր ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների

Հայտնաբերվել են պատմական Արտաշատ մայրաքաղաքի սյունակապ պալատի մնացորդներ

ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի վարչական տարածքում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է սյունակապ կառույց: ՀՀ ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են պեղավայր՝ տեղում ծանոթանալու, սյուների հիմքերն ուսումնասիրելու, հետագայում դրանց պահպանման հնարավոր միջոցները քննարկելու նպատակով։ Պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության

ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համար գիտական եզակի սարքավարումներ են ձեռք բերվելու

Մրցունակ և արդյունավետ հետազոտությունների համար ՀՀ ԳԱԱ «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը ժամանակակից սարքավորումների անհրաժեշտություն ունի: Մասնավորապես խիստ անհրաժեշտ է համարվում իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանքի և

Հայտարարություն. ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների համաժողով

2021 թվականի նոյեմբերի 3-6-ը Բելառուսի Հանրապետությունում կանցկացվի երիտասարդական հասարակական կազմակերպությունների համաժողով: Համաժողովին կարող են մասնակցել ԱՊՀ երկրների պատվիրակություններ՝ յուրաքանչյուրում ներառելով 8 մասնակից: Համաժողովի առանցքային նպատակն է խթանել ԱՊՀ տարածքում երիտասարդների

Մարզերում վերաբացվել են 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ

Արարատի մարզի Դիտակ, Արմավիրի մարզի Լուսագյուղ, Լոռու մարզի Ձորագյուղ և Վահագնաձոր, Կոտայքի մարզի Գեղադիր և Մայակովսկի համայնքներում վերաբացվել են 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Նշված համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործարկման համար ՀՀ կառավարության սեպտեմբերի 8-ի N 1459-Ն որոշմամբ

Հուշ-երեկո՝ նվիրված Ալեն Մարգարյանի հիշատակին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Բոլորիս Ալենը» խորագրով հուշ-երեկո՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ալեն Մարգարյանի հիշատակին: Հուշ-երեկոյին ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը պարտվել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում

Իսպանիայում ընթացող կանանց աշխարհի թիմային առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի ընտրանին մրցել է Ուկրաինայի հետ և առաջին փուլում հաղթել 3:1 հաշվով, իսկ երկրորդում՝ 0,5-3,5 հաշվով պարտվել: Որոշիչ թայ-բրեյքում Հայաստանի ընտրանու կազմում Աննա Սարգսյանը հաղթել է մրցակցին, իսկ

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նիստի օրակարգն այս անգամ ձևավորվել էր խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա, և զեկույցներով հանդես