Լուրեր
Հայկական երաժշտությունը մեծ ընդունելության է արժանացել Դուբայի օպերային թատրոնում

Դուբայի օպերային թատրոնում «InClassica» 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում «Պատկերներ ցուցահանդեսից» խորագրով համերգային երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Համերգային ծրագրում հնչել

«Ձեր միջոցով պետք է գրանցենք մեր լավագույն հաղթանակները». Վահրամ Դումանյանը Կազանում հանդիպել է հայ մարզիկների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՊՀ երկրների առաջին խաղերին մասնակցող հայ մարզիկների հետ: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով մարզաշխարհի ներկայացուցիչներին, նրանցից հետաքրքրվել է,

Հայտնի են 2021 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն 2021 թվականի

ՀՀ կառավարության նիստի օրակարգ

Սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 643-Լ որոշման մեջ փոփոխություններ

Մրցույթ՝ «ДоброВолец-ПРО»

Նախագահական նախաձեռնություններին աջակցող «Համընդհանուր գործ» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «ДоброВолец-ПРО» (Դոբրովոլեց-ՊՌՕ) մրցույթ։ Մրցույթի նպատակն է առողջության պահպանման ոլորտում սոցիալապես նշանակալի ծրագրերի իրականացման համար ներգրավել և խրախուսել 14-ից 25 տարեկան դեռահասներին և երիտասարդներին, նպաստել նրանց

Քննարկվել են գիտական համագործակցության երկկողմ զարգացման հեռանկարները

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին՝ քննարկելու գիտական համագործակցության հեռանկարները, զարգացման ուղիները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գիտական ոլորտները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչ միայն վերականգնել նախկինում ունեցած

Ռազմամարզական ճամբարի ծրագիրը կընդլայնվի. քննարկում ԿԳՄՍ նախարարությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հրավիրած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել է այս ամռանը փորձարկված մարզառազմական ճամբարի ծրագրի ընդլայնման հարցը: «Նախնական զինվորական պատրաստություն»

Գևորգ Մանուկյանը՝ ԱՊՀ երկրների առաջին խաղերի արծաթե մեդալակիր

Հայաստանը 5-րդ մեդալն է նվաճել Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում: Կորեշ մարզաձևում արծաթե մեդալի է արժանացել Գևորգ Մանուկյանը: Նա 65 կգ քաշային կարգում երկու հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով Աբդուրախմոն Էգամովի (Ուզբեկստան) և Նուրսուլթան Նուրսեյթովի

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագիր ՀՀ Արմավիրի մարզի համայնքներում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մայիսյան, Մեծամոր, Փշատավան և Սարդարապատ համայնքներում իրականացվում է «Ազգային արժեքների պահպանությունն ու տարածումը Արմավիրի համայնքներում» ծրագիրը՝ մարզում գործող «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի նպատակն է նպաստել մարզի 5 համայնքների