
Մրցույթի ծածկագիր. ԿԳՄՍՆ ԴՇ 1215.11002/1-20 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական միջոցների հաշվին «Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում սփյուռքի կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման ուսումնական ծրագրերի մշակումն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: