ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն ՀՀ բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները:
Փաստաթղթերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացվում են.
• Դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից.
• Բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության կողմից,
• Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով:
Ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
1. ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով դիմում` համաձայն կցված ձևի,
2. Նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն կցված ձևի,
3. Անձնագրի պատճեն,
4. Սփյուռքահայերի համար ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականը,
5. Կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)՝ ապոստիլ դրված կամ հյուպատոսական վավերացմամբ: Ավարտական փաստաթղթի պատճենի հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն թարգմանությունը պետք է լինի նոտարական հաստատմամբ:
6. 3x4 չափսի 4 լուսանկար,
7. Բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
8. Ինքնակենսագրական (CV)` հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով,
9. Հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետները.
ա) անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 13-ը ներառյալ,
բ) վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ,
գ) վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ,
դ) վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,
ե) վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ,
զ) վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից օգոստոսի 20-ը ներառյալ:
է) վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ,
ը) վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:
• Սփյուռքահայերի փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում՝ 13:00-14:00).
• Օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան3, Կառավարական տուն 2
Հեռ.՝ +374 10 58-13-91, սենյակ 315 (սփյուռքահայերի համար)
Հեռ.՝ +374 10 56-23-64, սենյակ 311 (օտարերկրյա քաղաքացիների համար)