
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հաղթող է ճանաչվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում: Դավթյանը, հանդես գալով հենացատկի եզրափակչում, հավաքել է 15,166 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ ոսկե մեդալ