Հայտարարություններ
ՀՀ 60 քաղաքացի հնարավորություն ունի մասնակցելու «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին

Մեկնարկել է 2025-2026 ուսումնական տարվա համար «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի դիմումների առցանց ընդունելությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առաջարկվում է շուրջ 60 կրթաթոշակ: «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել կարճաժամկետ (առանց ավարտական վկայականի), բակալավրի, մագիստրոսի,

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2024 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Ի գիտություն կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների. բողոքարկման ժամկետը երկարաձգվել է

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի հոսանքազրկման պատճառով առաջացել է տեխնիկական խնդիր, որի հետևանքով կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչները չեն կարողացել ներկայացնել ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմում: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ատեստավորման արդյունքների բողոքարկման ժամկետը երկարաձգվել է

Վերապատրաստումներ` ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար

Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական

ՌԴ բուհերում 2025-2026 ուսումնական տարում կրթություն ստանալու հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում ռուսական տան հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2025-2026 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնությունում միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառության համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2024 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, «Անգլերեն» և «Ռուսաց լեզու» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 10-ին, «Մաթեմատիկա», «Ֆիզկուլտուրա», «Շախմատ» առարկաների

Ցուկուբա համալսարանի մագիստրատուրայի հայտերի ընդունելություն

Ցուկուբա համալսարանը հայտարարում է 2025թ. մագիստրատուրայի հայտերի ընդունելություն՝ Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կրթաթոշակներով՝ https://shorturl.at/rB6r3, ինչպես նաև Ճապոնիայի և ՀԲ-ի համատեղ կրթաթոշակներով՝ https://shorturl.at/7fms5: Ուսուցման թիրախային խմբերն են բարձրագույն (համալսարանական) կրթություն ունեցող և տնտեսական

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2024 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը: