Ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 9-րդ հարկի դահլիճ) տեղի կունենա քննարկում հաշվապահական հաշվառման և գնումների գործընթացի վերաբերյալ:
Հանդիպման նպատակն է ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել ուսումնական հաստատությունների հաշվապահական հաշվառման և գնումների համակարգողի ծառայությունների ձեռք բերման հայտերի, մասնավորապես՝ տեխնիկական բնութագրերի լավարկման և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերանայման հարցերը:
Շահագրգիռ կազմակերպությունները քննարկման մասնակիցների ցանկը պետք է ներկայացնեն նախապես՝ ara.hakobyan@escs.am էլեկտրոնային հասցեին:
Մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: