Հայտարարություններ
Տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2019 թվականի հոկտեմբերի 31-ն է

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մինչև 2019 թվականի հոկտեմբերի

«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի հայտերի ընդունման ժակետը երկարաձգվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի կազմկոմիտեի որոշմամբ երկարաձգվել է մինչև 2019 թվականի նոյեմբերի 3-ը: 2019 թվականին

Երիտասարդական ֆորումի մասնակցության հրավեր

ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը տեղեկացնում է, որ 2020 թ. մարտին կայանալիք Թմրամիջոցների հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի է ունենալու երիտասարդական ֆորում: Ֆորումին մասնակցելու համար հրավիրվում են 14-18 տարեկան պատանիներ, ովքեր իրենց դպրոցներում կամ համայնքներում ներգրավված են թմրամիջոցների

Հայաստանի Հանրապետության նախագահի 2020 թվականի մրցանակ

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան»հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ

Մեկնարկեց «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019»-ի հայտերի ընդունումը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի մեկնարկը: Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված

Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) ընդհանուր վեհաժողովի բացում

Հոկտեմբերի 17- ին, ժամը 9:30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում (հասցե` ք.Երևան, Ամիրյան փող․ 1) տեղի կունենա Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) ընդհանուր վեհաժողովի բացումը: Միջոցառմանը ներկա կլինի և ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ կրթության, գիտության,

«Inter IT» օլիմպիադա թվային տնտեսության շրջանակում

Իննոպոլիս համալսարանն առաջին անգամ կազմակերպում է միջազգային «Inter IT» օլիմպիադա թվային տնտեսության շրջանակում, կրթական առցանց դասընթացներ դպրոցականների համար և առցանց կրթություն՝ Ռուսաստանի սահմաններից դուրս ռուսական դպրոցների ուսուցիչների համար: Առցանց դասընթացի շրջանակում սովորելն ուղղված է երեխաների հմտությունների զարգացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների

«Եվրոմաթեմատիկա և Եվրագիտություն» խորագրով Եվրոպական սովորողների 12-րդ կոնֆերանս

2020թ. մարտի 11-15-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կազմակերպվելու է «Եվրոմաթեմատիկա և Եվրագիտություն» խորագրով Եվրոպական սովորողների 12-րդ կոնֆերանսը` մաթեմատիկա առարկայից, որը նախատեսված է 9-18 տարեկան սովորողների համար: Կոնֆերանսը բաղկացած կլինի Մաթեմատիկային և գիտությանն առնչվող մի քանի աշխատաժողովներից, մրցույթներից: Սովորողները ներկայացնելու