Հոկտեմբերի 17- ին, ժամը 9:30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում (հասցե` ք.Երևան, Ամիրյան փող․ 1) տեղի կունենա Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) ընդհանուր վեհաժողովի բացումը:
Միջոցառմանը ներկա կլինի և ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: