Հայտարարություններ
Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննություններ` հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունների ժամանակացույցը: Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում» /հասցե` ք.

Քոլեջների և ուսումնարանների դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետներում կատարվել է փոփոխություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով փոփոխություն է կատարվել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում: Մասնավորապես, փոխվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ. ապրիլ 5-ի N 254-Ն

Հայաստանի Հանրապետության կույր շախմատիստների տղամարդկանց անհատական եզրափակիչ առաջնություն

Հուլիսի 11-ին, ժամը 11.00-ին Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան դահլիճում (ք. Երևան, Ն. Տիգրանյան 15), պետական աջակցության շրջանակում անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կույր շախմատիստների տղամարդկանց անհատական եզրափակիչ առաջնությունը: Առաջնության մեկնարկին ներկա կգտնվի ՀՀ ԿԳՄՍ

Ուսման հրավեր /Ղազախստանի Հանրապետություն/

Ղազախստանի Հանրապետության Լ.Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանը տեղեկացնում է 2019-2020թթ. ուսումնական տարվա համար օտարերկրացիների ընդունելության պայմանների վերաբերյալ: Դիմորդները կից նյութերով պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ղազախական կողմի դիտարկմանը մինչև 2019 թվականի հուլիսի 19-ը՝ տեղեկացնելով ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի

Մրցույթ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների մրցանակը, որի այս տարվա թեման է «Արհեստական բանականության կիրառումը կրթության և ուսուցման ինովացիայի համար»։ Մասնակցության պարագայում հարկավոր է հայտը լրացնել առցանց մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը՝ տեղեկացնելով ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի

Հայտարարություն դրամաշնորհի հատկացման մրցույթի մասին

Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 09.06.01-1183/11001-19 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի` 09.06.01.«11001 «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառումն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Դրամաշնորհը հատկացվելու է ՀՀ մարզերի` հաղթող ճանաչված հանրակրթական դպրոցներին` ուսումնական

Հայտարարություն. «Ամառային դպրոց» երեխաների համար

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների ինչպես նաև սահմանապահների 7-15 տարեկան երեխաների համար, որտեղ նրանք անվճար

Հայաստան-Ինդոնեզիա. համագործակցության համաձայնագիր

Հունիսի 28-ին, ժամը 13:30-ին ՀՀ կթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (Հասցե` Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2) նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության Գիտության, տեխնոլոգիաների ու բարձրագույն կրթության կառուցվածքային հարցերով գլխավոր

Խորհրդատուների ընտրության մրցույթ

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ: Ընտրված խորհրդատուները կղեկավարեն «Հայոց լեզու և գրականություն» և «Օտար լեզուներ» աշխատանքային խմբերի աշխատանքները` վերանայելու տվյալ ոլորտի առարկայական