Հայտարարություններ
Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Փետրվարի 21-ին, ժամը 15:00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ կքննարկվեն ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:

Համահայկական կրթական խորհրդաժողով-2020 թվականի օգոստոսի 3-8

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020 թվականի օգոստոսի 3-8-ը կազմակերպում է Համահայկական կրթական խորհրդաժողովը: Խորհրդաժողովի նպատակներն են և հիմնական ուղղություններ են. կրթության ոլորտում պատասխանատուների, կազմակերպիչների հետ քննարկել սփյուռքի կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները, իրագործվող ծրագրերի բարելավման ուղիները

Հայտարարություն. «Золотая пчёлка» 19-րդ միջազգային փառատոնի վերաբերյալ

2020 թ. մայիսի 29-31-ը Բելառուսի Հանրապետության Մոգիլևի մարզի Կլիմովիչի քաղաքում կանցկացվի մանկական արվեստի «Золотая пчёлка» 19-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի պայմաններին, ինչպես նաև մասնակցության համար անհրաժեշտ ձևաթղթերին կարելի է

Հայտարարություն դրամաշնորհի հատկացման մրցույթի մասին

«22» փետրվար 2020 թ. Մրցույթի ծածկագիր. ԿԳՄՍՆ ԴՇ 1111-12007 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական միջոցների հաշվին «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Դրամաշնորհի մրցույթն

Սիլվա Կապուտիկյանի ծննդյան տարեդարձի առիթով՝ հիշատակի արարողություն և հուշ-ցերեկույթ

Հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ կկազմակերպվի այցելություն Կոմիտասի անվան պանթեոն՝ Սիլվա Կապուտիկյանի շիրմին. տեղի կունենա հիշա­տակի խնկարկման արարողություն: Ժամը 13:30-ին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում (Բաղրամյան պողոտա,

Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով իրականացվող իրազեկման արշավ

Հունվարի 11-ին` ժամը 11:00-ին, Բաղրամյան 8 հասցեում (Հայկանուշ Դանիելյանի առանձնատան մոտ) կմեկնարկի իրազեկման արշավ` պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով: Հաջորդ կանգառը կլինի Հայաստանի գրողների միության շենքի մոտ` Բաղրամյան 3: Նախաձեռնության մասնակիցները տեղեկատվական թերթիկներ կբաժանեն քաղաքացիներին, որտեղ հակիրճ և հստակ