Դեկտեմբերի 3-4-ը (ժ. 14.00-18.00-ը) կանցկացվի «Ռուսաց լեզուն և գրականությունը թվայնացման դարաշրջանում. նոր մոտեցումներ, մեթոդներ և դիդակտիկ գործիքներ Հայաստանի մանկավարժների համար» միջազգային կրթական առցանց համաժողովը։

Կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցներում, միջին մասնագիտական և արհեստագործական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ռուսաց լեզու և գրականություն դասավանդող մասնագետները։ Համաժողովը նախատեսված է նաև ռուսերենով հետաքրքրվող հանրային լայն շրջանակների համար։

Միջոցառումն անցկացվելու է Zoom հարթակում, մասնակիցների գրանցումը ruslang.am կայքում կսկսվի դեկտեմբերի 2-ից։

«Ռուսաց լեզուն և գրականությունը թվայնացման դարաշրջանում. նոր մոտեցումներ, մեթոդներ և դիդակտիկ գործիքներ Հայաստանի մանկավարժների համար» միջազգային կրթական առցանց համաժողովը ՌԴ լուսավորության նախարարության, Երևանում Ռուսաստանի կրթության և մշակույթի կենտրոնի, ինչպես նաև Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպում է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանը։