Հետաքրքրվածություն ներկայացնելու հրավեր

Համաշխարհային բանկը հրավիրում է կազմակերպության կամ անհատի (անհատների) (հաջորդիվ՝ «Կազմակերպություն»)` համակարգելու և իրականացնելու ուսուցիչների և դպրոցների ղեկավար կազմի (տնօրեններ և փոխտնօրեններ՝ կախված դպրոցի կառավարման կառուցվածքից) վերապատրաստման աշխատանքներ։

Ուսուցիչների և դպրոցների ղեկավար կազմի վերապատրաստման բաղադրիչի շրջանակում նախատեսվում է վերապատրաստման մոդուլների մշակման և 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների բնագիտամաթեմատիկական (STEM) առարկաներ դասավանող ուսուցիչների (և դպրոցների ղեկավար կազմի ու առկա պահուստային աշխատակիցների) վերապատրաստման պլանավորում և կազմակերպում Տավուշի մարզի բոլոր 80 դպրոցներում։ Շեշտադրելով արդի, աշակերտակենտրոն մանկավարժական մոտեցումներն ու նորարարական մեթոդները (խառը ուսուցում)՝ բաղադրիչի նպատակն է հմտությունների զարգացման ու ուսուցիչների պրակտիկայի հիման վրա իրականացնել STEM արդյունավետ կրթություն։

Վերապատրաստումը նախատեսում է ծրագրի կոմիտեների և ենթակոմիտերենի հետ սերտ համակարգում և պլանավորում՝ միջազգային և տեղացի առարկայական փորձագետների ներգրավմամբ։ Կազմակերպությունը նաև համատեղ կաշխատի լոգիստիկ կազմակերպության հետ, որի հետ կկնքվի պայմանագիր՝ տվյալ աշխատանքի մասով բոլոր միջոցառումները պլանավորելու և կազմակերպելու համար։ Կազմակերպության մասնավոր գործառույթներն են լինելու՝

ա) Ուսուցիչների վերապատրաստման մոդուլների մշակում՝ առարկայական բովանդակության և մանկավարժական մեթոդների մասով, որոնք կհամապատասխանեն Տավուշի մարզի ուսուցիչների կարիքներին, հիմնված կլինեն կրթական չափորոշիչների և վերանայված կրթական ծրագրերի վրա, որոնք արդեն իսկ ավարտած կլինեն ծրագրի տեխնիկական թիմերը։ Կազմակերպության և բովանդակության մասով փոփոխված կրթական ծրագրերը պատրաստած տեղացի փորձագետների հետ կլինի նաև աշխատաժողով, որի ընթացքում կուրվագծվի, թե նոր մշակված բովանդակությունն ինչպես վերածել վերապատրաստման մոդուլների։

բ) Ուսուցիչների, դպրոցների ղեկավարների և համապատասխան այլ աշխատակիցների վերապատրաստում՝ կազմակերպված, ժամանակին ու արդյունավետ կերպով՝ ներառյալ ընդհանուր ներածական փուլ ուսուցիչների և տեսաբան-մանկավարժների համար, վերապատրաստողների վերապատրաստման փուլ և ուսուցիչների վերապատրաստման դասընթացների իրականացում։ Ակնկալվում է, որ կազմակերպությունը, այդ թվում, կպատրաստի վերապատրաստման յուրաքանչյուր փուլի և ուսուցիչների ու դպրոցների ղեկավար կազմի համար մանրամասն մեկնաբանություններով առանձին պլան, սակայն ոչ միայն դա։
գ) Ուսուցիչների մենթորության մոդուլի մշակումը և մատուցումը կիրակաացվի տարվա ընթացքում՝ ապահովելով ուսուցիչների միջև փոխշփումներն ու ուսումնառության շարունակականությունը, ինչպես նաև կանոնավոր հետադարձ կապը։

Ընտրված կազմակերպությունը պետք է ունենա Հայաստանում կրթական ծրագրերի կառավարման հաջողված փորձ, մասնավորապես, ուսուցիչների վերապատրաստման/ուսուցիչների քաղաքականությանը վերաբերող ծրագրերի մասով։ Կրթական գործունեություն իրականացնելու և կառավարելու բնագավառում Կազմակերպությունը պետք է ունենա տեղական կրթության վարչությունների և լոկալ ՀԿ-ների հետ համագործակցության փորձ՝ կրթության որակն ու կրթական վերջնարդյունքները բարելավելու նպատակով։

Կազմակերպությունը պետք է տրամադրի սեփական համակարգիչներ, սարքավորումներ և նյութեր, որոնք անհրաժեշտ են վերը նշված ակնկալվող արդյունքներն ապահովելու համար։ Ծառայությունների մատուցման պայմանագրի տևողություն է սահմանվել՝ 2021 թ․ ամառ։

Կարճ ցուցակում ընդգրկված կազմակերպությունները պետք է պատրաստեն տեխնիկական առաջարկ և ֆինանսական առաջարկ՝ ըստ Համաշխարհային բանկի թիմի տրամադրած ձևանմուշների, Համաշխարհային բանկի գնումների կանոններին համապատասխան։

Հետաքրքրվածության հայտերը պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով, էլեկտրոնային տարբերակով, Համաշխարհային բանկի խմբի eConsultant2 համակարգով` այցելելով https://wbgeconsult2.worldbank.org/wbgec/index.html, որից հետո անհրաժեշտ է մուտք գործել Business Opportunities հատվածը և ներկայացված հայտարարությունների ցուցակում գտնել EC-World Bank Partnership Programme Part III for Europe and Central Asia Programmatic Single-Donor Trust Fund - EU4Innovation STEM Pilot Activities-Teacher Training Component #1271384 հայտարարությունը։ Դիմումների վերջնաժամկետն է՝ 2020 թ․ դեկտեմբերի 29-ը։