Հայտարարություններ
Հայտարարություն. «Золотая пчёлка» 19-րդ միջազգային փառատոնի վերաբերյալ

2020 թ. մայիսի 29-31-ը Բելառուսի Հանրապետության Մոգիլևի մարզի Կլիմովիչի քաղաքում կանցկացվի մանկական արվեստի «Золотая пчёлка» 19-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի պայմաններին, ինչպես նաև մասնակցության համար անհրաժեշտ ձևաթղթերին կարելի է

Սիլվա Կապուտիկյանի ծննդյան տարեդարձի առիթով՝ հիշատակի արարողություն և հուշ-ցերեկույթ

Հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ կկազմակերպվի այցելություն Կոմիտասի անվան պանթեոն՝ Սիլվա Կապուտիկյանի շիրմին. տեղի կունենա հիշա­տակի խնկարկման արարողություն: Ժամը 13:30-ին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում (Բաղրամյան պողոտա,

Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով իրականացվող իրազեկման արշավ

Հունվարի 11-ին` ժամը 11:00-ին, Բաղրամյան 8 հասցեում (Հայկանուշ Դանիելյանի առանձնատան մոտ) կմեկնարկի իրազեկման արշավ` պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով: Հաջորդ կանգառը կլինի Հայաստանի գրողների միության շենքի մոտ` Բաղրամյան 3: Նախաձեռնության մասնակիցները տեղեկատվական թերթիկներ կբաժանեն քաղաքացիներին, որտեղ հակիրճ և հստակ

Հայտարարություն. Գրքի միջազգային ցուցահանդեսներում Հայաստանի տաղավարի միջոցառումներին մասնակցելու համար հայտեր ներկայացնելու վերաբերյալ

Ի՞նչ են գրքի միջազգային ցուցահանդեսները և ո՞րն է դրանց նպատակը Գրքի միջազգային ցուցահանդեսները հարթակ են հրատարակչությունների, գրական գործակալությունների, թարգմանիչների, գրողների, նկարազարդողների, ձևավորողների և ոլորտի այլ մասնագետների համար: Ցուցահանդեսներում հայկական տաղավարները հնարավորություն են տալիս հայաստանյան հրատարակչություններին և

Մասնագիտական դասընթացներ (UK)

Միացյալ Թագավորության (UK) Միջազգային Հանրային Կառավարման գրասենյակը տեղեկացնում է 2020 թվականի ընթացքում կազմակերպվելիք մի շարք մասնագիտական դասընթացների վերաբերյալ: Դասընթացների մասնակցության վարձավճարների և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.public-admin.co.uk կայքէջը: