Օգոստոսի 17-19-ը Կազանի երիտասարդ հանդիսատեսի թատրոնը «ПОКОЛЕНИЕ NEXT» փառատոնի շրջանակում անցկացնում է համառուսաստանյան թատերակրթական համաժողով մանկապատանեկան թատրոնի ղեկավարների և մանկավարժների համար: Համաժողովի բանախոսներն են թատերական մանկավարժության և ռեժիսուրայի ոլորտների ռուս լավագույն մասնագետները:

Կրթական համաժողովը կանցկացվի առցանց՝ Zoom հարթակում: Համաժողովի ծրագրում նախատեսված են ինչպես գործնական, այնպես էլ տեսական պարապմունքներ, իսկ ավարտին բոլոր մասնակիցներին բանախոսների կողմից կտրվեն վկայականներ և մեթոդական նյութեր: