Հայտարարություններ
Համահայկական կրթական խորհրդաժողով-2020 թվականի օգոստոսի 3-8

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020 թվականի օգոստոսի 3-8-ը կազմակերպում է Համահայկական կրթական խորհրդաժողովը: Խորհրդաժողովի նպատակներն են և հիմնական ուղղություններ են. կրթության ոլորտում պատասխանատուների, կազմակերպիչների հետ քննարկել սփյուռքի կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները, իրագործվող ծրագրերի բարելավման ուղիները

Հայտարարություն դրամաշնորհի հատկացման մրցույթի մասին

«22» փետրվար 2020 թ. Մրցույթի ծածկագիր. ԿԳՄՍՆ ԴՇ 1111-12007 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական միջոցների հաշվին «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Դրամաշնորհի մրցույթն

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» շրջանակում հետազոտական թեմաներով հայտերի ընդունում

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» օրինակով Շվեդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում ստեղծվել է «Քաղաքականությունների մշակման և հետազոտական հիմնադրամը»: Նոր հիմնադրամը նպաստելու է պետություն-գիտական հանրույթ կապի ամրապնդմանը, փաստահենք քաղաքականությունների մշակմանը և Հայաստանում հետազոտական կարողությունների զարգացմանը։ Հիմնադրամի շրջանակում մեկնարկել

2020-2021 ուստարվա սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագրի հայտարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքի կրթօջախներին, կրթամշակութային կենտրոններին և հայերենի ուսուցմամբ բոլոր տեսակի ուսումնական հաստատություններին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագիրը 2020-2021 ուսումնական տարվա համար: Ձեռքբերումն, մշակումն ու տրամադրումը (առանց առաքման կամ առաքումով)

Հայտարարություն դրամաշնորհի հատկացման մրցույթի մասին

Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 09.06.01-1193/11001-20 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի` 09.06.01.«11001.Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ»-ն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Դրամաշնորհը հատկացվելու է

Հայտարարություն դրամաշնորհի հատկացման մրցույթի մասին /«Դպրոցականների հանրապետական սպարտակիադայի անցկացում» ծրագիր/

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական միջոցների հաշվին «Դպրոցականների հանրապետական սպարտակիադայի անցկացում» ծրագիրն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Դրամաշնորհի մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական

2019 թվականի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչից տարկետում տալու վերաբերյալ

2019 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում (4-րդ հարկ, դահլիճ) տեղի կունենա նիստ՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տվող հանձնաժողովի՝ սույն թվականի նոյեմբերի 13-ին

Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Կրթություն և գործունեություն» հիմնադրամ/

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական, կրթամշակութային հիմնադրամը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական