Հայտարարություններ
Սիլվա Կապուտիկյանի ծննդյան տարեդարձի առիթով՝ հիշատակի արարողություն և հուշ-ցերեկույթ

Հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ կկազմակերպվի այցելություն Կոմիտասի անվան պանթեոն՝ Սիլվա Կապուտիկյանի շիրմին. տեղի կունենա հիշա­տակի խնկարկման արարողություն: Ժամը 13:30-ին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում (Բաղրամյան պողոտա,

Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով իրականացվող իրազեկման արշավ

Հունվարի 11-ին` ժամը 11:00-ին, Բաղրամյան 8 հասցեում (Հայկանուշ Դանիելյանի առանձնատան մոտ) կմեկնարկի իրազեկման արշավ` պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով: Հաջորդ կանգառը կլինի Հայաստանի գրողների միության շենքի մոտ` Բաղրամյան 3: Նախաձեռնության մասնակիցները տեղեկատվական թերթիկներ կբաժանեն քաղաքացիներին, որտեղ հակիրճ և հստակ

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» շրջանակում հետազոտական թեմաներով հայտերի ընդունում

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» օրինակով Շվեդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում ստեղծվել է «Քաղաքականությունների մշակման և հետազոտական հիմնադրամը»: Նոր հիմնադրամը նպաստելու է պետություն-գիտական հանրույթ կապի ամրապնդմանը, փաստահենք քաղաքականությունների մշակմանը և Հայաստանում հետազոտական կարողությունների զարգացմանը։ Հիմնադրամի շրջանակում մեկնարկել

Հայտարարություն. Գրքի միջազգային ցուցահանդեսներում Հայաստանի տաղավարի միջոցառումներին մասնակցելու համար հայտեր ներկայացնելու վերաբերյալ

Ի՞նչ են գրքի միջազգային ցուցահանդեսները և ո՞րն է դրանց նպատակը Գրքի միջազգային ցուցահանդեսները հարթակ են հրատարակչությունների, գրական գործակալությունների, թարգմանիչների, գրողների, նկարազարդողների, ձևավորողների և ոլորտի այլ մասնագետների համար: Ցուցահանդեսներում հայկական տաղավարները հնարավորություն են տալիս հայաստանյան հրատարակչություններին և

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարը արծարծող լրագրողական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարը արծարծող լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը, ինչպես նաև այն լրագրողներին, որոնք

ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ սահմանված կարգով կազմվել է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան` նախարարության կողմից մրցույթին մասնակցելու համար ներկայացված մարզիկների

2020-2021 ուստարվա սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագրի հայտարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքի կրթօջախներին, կրթամշակութային կենտրոններին և հայերենի ուսուցմամբ բոլոր տեսակի ուսումնական հաստատություններին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագիրը 2020-2021 ուսումնական տարվա համար: Ձեռքբերումն, մշակումն ու տրամադրումը (առանց առաքման կամ առաքումով)

Հավատարմագրման հրավեր

Հարգելի՛ գործընկերներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար լրատվամիջոցների (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն, տպագիր մամուլ, էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոց) ներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը: Տասը լավագույն մարզիկների ընտրությանը մասնակցելու համար կարող են հավատարմագրվել․ հայկական