Հայտարարություններ
Ալ Ֆերգանի անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադա

Ուզբեկստանի Հանրապետության Ֆերգանա քաղաքում նոյեմբեր ամսին կանցկացվի Ալ Ֆերգանի անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադան, որին կարող են մասնակցել միջնակարգ դպրոցների 15-18 տարեկան սովորողները: Օլիմպիադան կանցկացվի առկա և հեռավար ձևաչափերով: Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով www.iafpho2021.uz կայք:

Ես և շրջակա աշխարհը առարկայի դասավանդման և ուսումնառության նյութերի մշակման նպատակով ես և շրջակա աշխարհը առարկայի փորձագետի համար դիմումների ընդունելություն

Նպատակ. Աջակցել ՀՀ-ում ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրերի փորձարկմանը ընդառաջ դասավանդման և ուսումնառության նյութերի մշակմանը «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում: Ծրագրի մասին համառոտ ակնարկ.

Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի դասավանդման և ուսումնառության նյութերի մշակման նպատակով թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի փորձագետի համար դիմումների ընդունելություն

Նպատակ. Աջակցել ՀՀ-ում թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրերի փորձարկմանը ընդառաջ դասավանդման և ուսումնառության նյութերի մշակմանը «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում: Ծրագրի մասին համառոտ ակնարկ

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում ս/թ հոկտեմբերի 1-ին ժամը 15.00-ին ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման և լիցենզիաների կասեցման նպատակով նախատեսվող «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի»-ի նիստը տեղի կունենա ս/թ հոկտեմբերի 4-ին

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացող քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի հոկտեմբերի 31-ն է: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Հոկտեմբերի 1-ին, ժամը 15.00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման և լիցենզիաների կասեցման հարցերը:

Ի գիտություն տարկետում ստացած քաղաքացիների

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ տարկետում ստացած քաղաքացիներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է․ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ ստացած տարկետման

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Սեպտեմբերի 9-ին, ժամը 12.30-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:

«Տարվա լավագույնները» մրցույթին մասնակցելու հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթը։ Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել նրանց