Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:30-ին, Հայ-ռուսական համալսարանում տեղի կունենա «Նոր հնարավորություններ երիտասարդության համար. կայուն զարգացման հեռանկարները» խորագրով հայ-ռուսական երիտասարդական 6-րդ համաժողովը` առցանց ձևաչափով: Համաժողովի բացմանը ելույթի խոսքով հանդես կգան ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը , ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Դեկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ կքննարկվեն ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:
ՅՈԻՆԵՍԿՕ-ն հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-Ռուսաստան Մենդելեևի անվան հիմնարար գիտությունների համաշխարհային մրցանակի 2021 թվականի հայտադիմումների ընդունելություն: Մրցանակը շնորհվելու է առաջին անգամ, լինելու է ամենամյա. մրցանակային ֆոնդը 2 դափնեկիրների համար կկազմի 250.000 ԱՄՆ դոլար: Այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՅՈԻՆԵՍԿՕ-ի կայքից հետևյալ
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների և COVID-19 համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական
Այս տարի՝ դեկտեմբերի 20-ին, «Մեղու 2020» հայերենի մրցույթն առաջին անգամ կանցկացվի առցանց: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես. դպրոցներում գործընթացն արդեն ավարտվել է, սակայն գործում է նաև առցանց գրանցման հարթակ: Այսպիսով, մասնակիցներն իրենց տնից կարող
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններին հրավիրում է մասնակցելու «Տարվա լավագույնները» մրցույթին: Մասնակցել կարող են՝ 1. Ուսուցիչները և դաստիարակները, 2. Տնօրենները, 3. Ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։ Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի
Հետաքրքրվածություն ներկայացնելու հրավեր Համաշխարհային բանկը հրավիրում է կազմակերպության (հաջորդիվ՝ «Կազմակերպություն»)` տրամադրելու ուսուցիչների և դպրոցների ղեկավար կազմի վերապատրաստման աշխատանքների լոգիստիկ պլանավորման և միջոցառումների համակարգման ծառայություններ։ Ուսուցիչների վերապատրաստման դասընթացները Տավուշի մարզի բոլոր 80 դպրոցներում իրականացնելու է
Հետաքրքրվածություն ներկայացնելու հրավեր Համաշխարհային բանկը հրավիրում է կազմակերպության կամ անհատի (անհատների) (հաջորդիվ՝ «Կազմակերպություն»)` համակարգելու և իրականացնելու ուսուցիչների և դպրոցների ղեկավար կազմի (տնօրեններ և փոխտնօրեններ՝ կախված դպրոցի կառավարման կառուցվածքից) վերապատրաստման աշխատանքներ։ Ուսուցիչների և դպրոցների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում հայտարարում է գնահատման փորձագետի մրցույթ։ Ծրագրով նախատեսվում է լրամշակել (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական,