Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:30-ին, Հայ-ռուսական համալսարանում տեղի կունենա «Նոր հնարավորություններ երիտասարդության համար. կայուն զարգացման հեռանկարները» խորագրով հայ-ռուսական երիտասարդական 6-րդ համաժողովը` առցանց ձևաչափով:

Համաժողովի բացմանը ելույթի խոսքով հանդես կգան ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը , ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Ելենա Դրուժինինան:

Համաժողովին մասնակցում են այլ պատվավոր հյուրեր ՌԴ-ից և ՀՀ-ից:
Համաժողովին կարելի է հետևել նշված հղումով` https://bit.ly/3rke8WC