Լուրեր
Առաջին մեդալները՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությունում: 71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը դարձել է պոկում վարժության ոսկե մեդալակիր՝ 144 կգ արդյունքով: Հրում վարժությունում Գրիգորյանը հաջող մոտեցում չի

Կրկնակի բրոնզե մեդալ՝ Թայձիցուանի աշխարհի 5-րդ առաջնությունում

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի ներկայացուցիչ Տանյա Հովհաննիսյանը կրկնակի բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայացած Թայձիցուանի աշխարհի 5-րդ առաջնությունում: Նա հանդես է եկել Թայձիցուան 42 և Թայձիծիեն 42 (թրով ելույթ) մրցաձևերում` երկու ոճերում էլ գրավելով 3-րդ

Մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 27-րդ խաղերը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 27-րդ խաղերը, որոնց շրջանակում երկու փուլով, ընդհանուր առմամբ, 12 մարզաձևի 14 առաջնություն է անցկացվում: Խաղերը մեկնարկել են արագ և կայծակնային շախմատի առաջնություններով: Մրցումներին 12 համալսարանների շուրջ 80 ուսանողեր են մասնակցել: Կայծակնային

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը, որին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, տեղական ինքնակառավարման մարմինների

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աղվերանում այսօր հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Խարույկի

«Tour of Armenia» հեծանվավազքի անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար

«ՀՀ վարչապետի գավաթ»  սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչը՝ մայիսի 3-ին

Չարենցավանի Արամ Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մայիսի 3-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ եզրափակիչ խաղերին ընդառաջ մասնակիցների, մարզիչների և մրցավարների համար կկազմակերպվի ճամբար: Մրցաշարի 1-ին՝ համայնքային փուլը, անցկացվել է

Հայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուի

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։ Կառավարության նիստում, անդրադառնալով այս կարևոր իրադարձությանը․ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ, ըստ նախնական ծրագրի, առաջնությունը կանցկացվի 2029 թվականի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։ Նրա խոսքով՝ այդ օրերին Հայաստանը կընդունի

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու իրականացված ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու իրականացված ծրագրերին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Գավառ համայնքը, որտեղ նա ներկա է եղել Բերդկունք բնակավայրի նոր մանկապարտեզի բացմանը։ Վարչապետը