Հայտարարություններ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Տարվա լավագույնները» 2023 մրցույթին մասնակցելու հրավեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթի հայտերի ընդունման մասին: Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել

Սփյուռքի դպրոցների դասագրքերը հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով

Սփյուռքի հայկական կրթօջախների համար մի շարք ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սփյուռքի կրթօջախներում կրթության որակի բարելավման, դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի տրամադրումն առավել արդյունավետ ու հասանելի կազմակերպելու նպատակով արդեն հրապարակված

Սկսվել է 2023 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության դիմում-հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «1115․Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակներում ընդունում է հայտեր 2023 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար: «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել

ԿԳՄՍ նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն՝ 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ՝ համաձայն ՀՀ կառավարության

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Հուլիսի 28-ին՝ ժամը 14.30-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Վերապատրաստումներ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար («Թիչինգ Ըքադեմի»)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Թիչինգ Ըքադեմին» կազմակերպում է վերապատրաստման դասընթաց նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար: Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի

Վերապատրաստումներ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան)

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանը: Այդ գործընթացում ՀՊՄՀ-ն ներկայանում է Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների միակ մասնագիտական ամբիոնի բանիմաց և

Վերապատրաստումներ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար («Էդիթ Պրինտ» ՍՊԸ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 10 հուլիսի 2023 թ. N1037-Ա/2 հրաման) երաշխավորությամբ «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ն կազմակերպում է 110-ժամյա (17 օր տևողությամբ) վերապատրաստման դասընթացներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Վերապատրաստումներ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար (Գորիսի պետական համալսարան)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 10.07.2023 թ., թիվ 1037-Ա/2 հրաման) «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար: Դասընթացը կազմակերպվում է Գորիսի