Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն)՝ հիմք ընդունելով. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն որոշումը՝ սկսում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվա համար օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում՝ սփյուռքահայերի) «fs.emis.am» էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերի հայտագրման գործընթացը հետևյալ ժամկետներում (կցվում է դիմորդի ուղեցույցը

  • Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ,
  • Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ,
  • Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,
  • Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,
  • Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  1. անձնագրի պատճենը,
  2. սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,
  3. կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
  4. բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
  5. միասնական քննությունների վկայագիր,
  6. 3x4 չափսի 4 լուսանկար,
  7. ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
  8. հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարություն.

  • սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ. +374 10-599-647),
  • արտաքին կապերի բաժին (հեռ. +374 10-599-646),
  • Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (հեռ. +374 10-578455)։