Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
ՈՒԱՀ–ի դասընթացներում հիմնականում կիրառվելու են գործնական կարողությունների զարգացման մեթոդներ, որոնք հնարավորություն կտան առավելագույնս տիրապետելու օրենսդրական նորմերին և կառավարչական հմտություններին: Հաճախակի կիրառվող գործնական առաջադրանքները, դերային խաղերը և թեստային աշխատանքները մասնակիցներին կօգնեն ըստ էության տիրապետել իրավական նորմերին, կառավարչական և ուսումնամեթոդական աշխատանքի կարողություններին, ինչպես նաև դրանք կիրառել հետագա աշխատանքում:
Դասընթացի սահմանված ժամկետի ավարտից հետո մասնագետները կշարունակեն իրենց խորհրդատվական աշխատանքներն անվճար։
Ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած նմուշի վկայական, որով մասնակիցը կկարողանա մասնակցել հավաստագրման քննություններում:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- դիմում* (ձև 1)` Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանի անունով,
- 3x4 չափի երկու լուսանկար,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը,
- անձնագրի պատճենը,
- մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատությունների, հրապարակումների ցանկը),
- Ուսուցման ազգային հիմնադրամի բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը (հ/հ 163007026061, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ)։
Պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ։ Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն:
Վերապատրաստումները կկազմակերպվեն 2025 թ. հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 7-ը ներառյալ։ Դասընթացների ավարտից հետո մասնակիցներին կտրամադրվի խորհրդակցություն մինչև քննության օրը ներառյալ:
Դասընթացները կանցկացվեն ճկուն ռեժիմով՝ 100 ժամ բեռնվածությամբ: Դասընթացի արժեքը կազմում է 100.000 դրամ՝ ներառյալ սնունդը և ուսումնական նյութերի տրամադրումը։
Փաստաթղթերն անհրաժեշտ է աշխատանքային օրերին ներկայացնել ՈՒԱՀ գրասենյակ (Երևանի Ն. Աճեմյանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ, ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա)՝ 12.06.2025 թ.- ից 02.07.2025 թ. -ը ներառյալ՝ ժամը 12։00-17։00-ը։ Այցելությունից առաջ անհրաժեշտ է զանգահարել:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091-22-11-91(96) հեռախոսահամարներով։