Հայտարարություններ
Վերապատրաստումներ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների համար («Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ)

«Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամը՝ հանդիսանալով ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի N 2121-Ա/2 հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպություն, 2023 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին իրականացնելու է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ

Նկարագրություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2023-2024 ուսումնական տարում համատեղ հայտարարում են կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատրյանի 120-ամյակներին: Մրցույթն անցկացվում է ՀՀ և արտերկրի հայկական և հայկական

Դրամաշնորհի առաջարկ Սլովակիայի Ազգային կրթաթոշակային ծրագրի կողմից

Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակային ծրագիրը 2023/24 ուստարվա համար կրթաթոշակներ և դրամաշնորհներ է առաջարկում ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, հետազոտողների և արտիստների համար: Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանները/պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.stipendia.sk և www.scholarships.sk կայքերում:

Ի գիտություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեով: Տվյալների հավաքագրումից հետո կկազմակերպվեն լրացուցիչ աջակցության ծրագրեր՝ նրանց ընդգրկումը կրթական համակարգում ապահովելու նպատակով։ Տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գիծ՝ 010-599-600:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների փաստաթղթերի ընդունում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2023 թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ը ներառյալ առցանց

Միջազգային կրթական մրցույթ. «Բացահայտելով ինտելեկտուալ սեփականության աշխարհը 2023»

Բելառուսի Հանրապետության կրթության նախարարությունը, Ինտելեկտուալ սեփականության ազգային կենտրոնը, Կրթության և տեխնոլոգիաների հարցերով ազգային կոմիտեն և Եվրասիական արտոնագրային գերատեսչությունը կազմակերպում են «Բացահայտելով ինտելեկտուալ սեփականության աշխարհը 2023» խորագրով միջազգային կրթական մրցույթը։ Մրցույթի վերաբերյալ տեղեկությունները՝ կից: Հավելյալ տեղեկությունների համար

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Սեպտեմբերի 19-ին ժամը 17:30-ին կայանալիք նիստը հետաձգվել է և կկայանա սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և