ԿԳՄՍ նախարարությունն առաջին անգամ իրականացնում է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրում։

Գործընթացի հիմնական նպատակն է բարձրացնել մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ սահմանված չափորոշիչների համաձայն ապահովելով միասնական մոտեցում:

Այդ նպատակով 2025 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ կիրականացվի հայտերի ընդունման գործընթաց։

Կազմակերպության հավատարմագրման համար, անկախ կազմակերպաիրավական ձևից, կարող են հայտ ներկայացնել այն իրավաբանական անձինք, որոնք ծառայություններ են մատուցում մշակութային արժեքների փորձաքննության բնագավառում։

Հավատարմագրման համար հավակնորդները secretariat@escs.am էլեկտրոնային հասցեի կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով, ինչպես նաև թղթային եղանակով կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն` կցելով ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 29-ի N 669-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերը։

Հավատարմագրման դեպքում վկայականը տրվում է 5 տարի ժամկետով՝ վերահավատարմագրման հնարավորությամբ։