Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 09.06.01-1193/11001/1-21

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի նախագծի` 09.06.01. «11001.Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ»-ն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Դրամաշնորհը հատկացվելու է ՀՀ Արարատի մարզում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության ընտրության նպատակով:

Մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգին համապատասխան:

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն կազմակերպությունները, որոնք կարող են ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 370-Ն հրամանով հաստատված հավելվածով՝ տարածքային մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մասում նկարագրված գործընթացները և ունեն ոլորտում ծառայությունների մատուցման առնվազն 2 տարվա փորձ:

Մրցույթի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կամ ներբեռնել նախարարության պաշտոնական կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնից: Նախարարությունը պարտավորվում է դիմումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի հրավերը տրամադրել մրցույթի հրավեր ստանալու գրավոր պահանջ ներկայացրած լիազորված անձին:

Մրցույթի մասնակցության հայտը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ (Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն, 5-րդ հարկ, 507 սենյակ, հեռ.010-599-618)՝ փաստաթղթային ձևով, մինչև 2021թ մայիսի 31-ը, ժամը 12:30: