Մրցույթի ծածկագիր. ԿԳՄՍՆ ԴՇ 09.06.01-1183/11001-21

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի` «1183.Ապահով դպրոց» ծրագրի «11001.Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթում հաղթող ճանաչված հանրակրթական ուսումնական հաստատությունները կստանան 23.722.000 ՀՀ դրամ դրամաշնորհ` աղետների ռիսկի կառավարման (կամ ԱՌՆ (Աղետների ռիսկի նվազեցման) և ԱԻ (Արտակարգ իրավիճակներում) գործելու) պլանների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսված գործողությունների իրականացման համար: Մեկ դրամաշնորհի առավելագույն գումարը 2372.2 մլն ՀՀ դրամ է:

Մրցույթն անցկացվելու է` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգին համապատասխան: Հայտերը կարող են ներկայացվել 2021 թվականի մայիսի 6-ից մինչև մայիսի 24-ը:

Մրցույթին կարող են մասնակցել մարզերի այն հանրակրթական ուսումնական հաստատությունները, որոնք սահմանված կարգով մշակել և հաստատել են աղետների ռիսկի կառավարման (կամ ԱՌՆ և ԱԻ գործելու) պլան: Մրցույթին մասնակցելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունը պետք է ներկայացնի հաստատությանը սպառնացող ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման միջոցառումների ծրագիր:

Մրցույթի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կամ ներբեռնել նախարարության պաշտոնական կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնից: Նախարարությունը պարտավորվում է դիմումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի հրավերը տրամադրել մրցույթի հրավեր ստանալու գրավոր պահանջ ներկայացրած լիազորված անձին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. մայիսի 24-ը, ժամը 1500 (Երևան, 0010, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հանրակրթության վարչություն, 507 սենյակ, հեռախոս՝ (010)599618: