ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը 2021 թ. կազմակերպում է Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոն՝ «Հայոց պետականություն. ինքնաճանաչում» խորագրով` նվիրված Հայոց պետականության անցյալին ու ներկային, դրանց իմաստավորմանն ու գնահատմանը, ապագայի մեր տեսլականին:

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհով օժտված հայ մանուկներն և պատանիներն ամբողջ աշխարհից՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի բոլոր տեսակի կրթօջախների սաները, ինչպես նաև պարզապես ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաները։

2021 թ. մրցույթ-փառատոնը կիրականացվի առցանց ցուցադրության, վարպետության դասերի, սեմինարների ու հարցուպատասխանի ձևաչափով։ Ստեղծագործականից բացի՝ մրցույթ-փառատոնն այս տարի կունենա առավել ընդգծված ուսուցողական-կրթական բնույթ։

Մրցույթի շրջանակում Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից կստեղծվեն 3-5 րոպե տևողությամբ 5-7 ուսուցողական տեսահոլովակներ, որոնց միջոցով թե՛ կենտրոնի, թե՛ հրավիրյալ մասնագետները հայերենով (անգլերեն և ռուսերեն ենթագրերով) կներկայացնեն այն տեխնիկաները, որոնցով աշխատելու են մրցույթի մասնակիցները։

Տեսահոլովակներ կպատրաստվեն հետևյալ տեխնիկաների վերաբերյալ.

  • Գեղանկարչություն,
  • Խճանկար,
  • Մանրանկարչություն,
  • լինոփորագրություն/մենատիպ,
  • ասեղնագործություն,
  • կարպետագործություն,
  • զարդարվեստ:

Ներկայացված լավագույն աշխատանքները կցուցադրվեն հատուկ հոլովակի միջոցով, իսկ մասնակիցները (կրթօջախները/ԳԴԿ-ները և սաները) կստանան վկայականներ մասնակցության վերաբերյալ:

Բոլոր տեսահոլովակները և առցանց հայտի հղումը մինչև 2021 թ. ապրիլը կտեղադրվի Գեղագիտության ազգային կենտրոնի պաշտոնական կայքում՝ www.nca.am:

Առցանց դասընթացներին և մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են 2021 թ. մայիսի 1-ից սեպտեմբերի 15-ը: Դասընթացների սկիզբը՝ 2021 թ. սեպտեմբերի 15-ից: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. նոյեմբերի 1-ն է: Ամփոփիչ առցանց ցուցադրությունը՝ 2021 թ. նոյեմբեր։

Հավելյալ հարցերի համար կարող եք դիմել.

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

Հեռ.՝ +374 10 599-647
Էլ. փոստ՝ spyurq@yahoo.com
Կայքէջ՝ www.escs.am

Գեղագիտության ազգային կենտրոն

Հեռ.՝ 060 833-383
Էլ. փոստ՝ nkarchakan@gmail.com
Կայքէջ՝ www.nca.am