Փորձագետը ներգրավվում է Նախարարության ֆինանսաբյուջետային վարչության կրթական ծրագրերի ֆինանսավորման բաժնի կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
Աշխատանքային պարտականություններն են`
- Ոլորտի կազմակերպություններից և նախարարության ստորաբաժանումներից բյուջետային և ՄԺԾԾ հայտերի հավաքագրում, ստացված հայտերի ուսումնասիրություն, ամփոփում,
- Ոլորտի բյուջետային գործընթացի շրջանակում տարեկան բյուջետային ոչ ֆինանսական չափորոշիչների մշակման աշխատանքների կազմակերպում,
- տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ոլորտի ծրագրերի միջհոդվածային վերաբաշխման հայտերի պատրաստում,
- տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ոլորտի միջծրագրային վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի կազմում, իրականացնում է նույն գործընթացը նաև Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին իրականացվող նպատակային ծրագրերի մասով,
- Նախարարության ենթակայության հաստատությունների առանձին ծրագրերի մասով պայմանագրերի կազմում,
- Ոլորտի տարեկան ծրագրերի գանձապետական ծախսերի նախահաշիվների, պայմանագրերի քաղվածքների մուտքագրում «CLIENT-TRESUARY» համակարգ,
- Ոլորտի կազմակերպությունների ամսական կամ ընթացիկ ֆինանսավորման հայտերի և հաշվետվությունների վերլուծություն, ֆինանսավորման հայտերի պատրաստում և հաստատման ներկայացում,
- ընդունում և ներկայացնում է հաստատման համակարգի հաստատությունների տարեկան նախահաշիվները, տարիֆիկացիաները և հաստիքային ցուցակներն, առաջարկություններ է ներկայացնում դրանք հաստատելու մասին,
- ընդունում է Նախարարության ենթակայության, ՀՀ կառավարության օժանդակությամբ, համագործակցությամբ և պետության մասնակցությամբ ուսումնական հաստատությունների կողմից, տարին 2 անգամ, ներկայացվող կոնտինգենտի /ուսանողների շարժի/ մասին հաշվետվություններ, ամփոփում, վերլուծում, իրականացնում հաշվարկ և վերահաշվարկ,
- իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստում, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակում,
- Նախարարության համակարգում ֆինանսական կառավարման արդյունավետ համակարգերի առկայության, Նախարարության տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1) ՀՀ քաղաքացիություն,
2)«Գործարարություն և վարչարարություն», «Տնտեսագիտություն» կամ «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,
3) հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տվյալ բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5) գրական հայերենի տիրապետում,
6) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամա-բանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 (մեկ) տարի:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից /ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
- Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝|
-պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
-օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
-օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
-«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
-Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14.00-17.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2020թ. հոկտեմբերի 14-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 010-599559, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am):