ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության որակի ապահովում» ծրագրի «Ֆինանսական գրագիտության, ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, մասնագիտական կրթության վերաբերյալ հեռուստահաղորդաշարերի, սոցիալական հոլովակների և կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի պատրաստում» միջոցառման շրջանակում կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու 8 հեռուստաֆիլմերից բաղկացած 1 ֆիլմաշարի պատրաստման և տարածման դրամաշնորհային մրցույթի: Ֆիլմաշարի համար նախատեսվում է տրամադրել դրամաշնորհ 8.400.000 դրամի չափով՝ ներառյալ ԱԱՀ։
Դրամաշնորհի տրամադրման նպատակն է՝
- հանրության շրջանում կարևորել կրթության, գիտելիքի ու մրցունակ մասնագիտություն ստանալու նշանակությունը,
- զարգացնել քաղաքացիների բիզնես հմտությունները,
- մեծացնել գործարարությամբ զբաղվելու գրավչությունը,
- ամրապնդել աշխատելով բարիք ստեղծելու, սեփական ուժերով և գիտելիքներով բարեկեցության հասնելու վստահությունը,
- խթանել քաղաքացիների նախաձեռնողականությունը սեփական սոցիալական վիճակի ու բարօրության ապահովման առումով,
- ձևավորել լավատեսություն ապագայի նկատմամբ։
Դրամաշնորհը տրամադրվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման:
Մրցույթի պայմաններին (Հրավեր, ժամանակացույց, հայտաձև, նախահաշիվ, պայմանագրի նախագիծ) կարող եք ծանոթանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/3dvZwvM :