«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2020 թվականի մարտի 1-ին կայացած նիստում, խորհրդի համապատասխան որոշմամբ, ՎՊՀ ռեկտոր է ընտրվել Ռուստամ Ռաֆիկի Սահակյանը։

Նախապես հաստատված 5 թեկնածուներից մեկը՝ Արմեն Ծատուրյանը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ռուբիկ Դալլաքյան՝ 1, Ստեփան Ստեփանյանց՝ 1, Ռուստամ Սահակյան՝ 15, Զարուհի Վարդանյան՝ 6, բոլորին դեմ՝ 1:

«Շնորհավորում եմ Ռուստամ Սահակյանին ու վստահություն հայտնում, որ օգտագործելով իր կապերն ու հնարավորությունները՝ նոր ռեկտորը Վանաձորի պետական համալսարանը կդարձնի տարածաշրջանային զարգացող և հեռանակարային բուհ»,-նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ստորև՝ Ռուստամ Սահակյանի ինքնակենսագրականը և զարգացման ծրագիրը.

https://www.vsu.am/karg/2020/rustam-kens.pdf

https://www.vsu.am/karg/2020/rustam-razm.pdf