ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Գլխավոր քարտուղարի տեղակալ (18-Ղ 2-2)
Հիմնական գործառույթները՝
1. Համակարգում է Նախարարության համակարգի միջնաժամկետ ծախսային ծրագրերի, պետական բյուջեի ամենամյա նախագծերի և այլ ֆինանսական ծրագրերի կազմման աշխատանքները.
2. վերահսկում է Նախարարության և համակարգի կազմակերպությունների նախատեսված ամենամյա տարեկան ծախսերի նախահաշիվների պատշաճ կազմմ ան գործընթացը.
3. վերահսկում է Նախարարության, դրան ենթակա և այլ կազմակերպությունների ամենամսյա ֆինանսավորումն ըստ ծրագրերի.
4. համակարգում է Նախարարության կողմից բյուջետային ծախսերի իրականացման գործընթացը, միջոցներ է ձեռնարկում՝ միջոցների վատնումը, չնախատեսված ծախսերի կատարումը բացառելու ուղղությամբ և զեկուցում գլխավոր քարտուղարին.
5. վերահսկում է հաշվապահական հաշվառմանը վերաբերող պահանջների ու կանոնների կատարումը.
6. համակարգում է Նախարարության կողմից գնումների և ֆինանսավորման պայմանագրերի կնքման և դրանց կատարման ֆինանսական վերահսկողության գործընթացը.
7. համակարգում և կազմակերպում է Նախարարության ֆինանսական պարտավորությունների և հիմնական միջոցների կառավարման գործընթացը և առաջարկություններ է ներկայացնում Գլխավոր քարտուղարին.
9. վերահսկում և Գլխավոր քարտուղարին զեկուցում է գլխավոր ֆինանսիստի պարտականությունների կատարման հետ կապված նախարարության ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետության վիճակը և ներկայացնում է առաջարկություններ.
10. Գանձապետական համակարգի մասին օրենքով, նախարարության կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով գլխավոր քարտուղարի պարտականությունների ֆինանսական մասի կատարման նպատակով իրականացնում է նախարարության ֆինանսական համակարգի վերլուծություններ և գլխավոր քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ.
11. վերահսկում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի կատարումն ու կազմակերպումը.
12. Գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության ֆինանսական միջոցները տնօրինելու վերաբերյալ.
13. Գլխավոր քարտուղարի գիտությամբ կամ իր լիազորությունների շրջանակներում, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
- (041) «Գործարարություն և վարչարարություն» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն:
- Հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` յոթ տարվա աշխատանքային ստաժ:
- ունի «Կրթության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հանրակրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Հայաստանի Հանարապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Գնումների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև թափուր պաշտոնի մրցույթով համալրումը:
- Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10.07.2019թ.:
- Աշխատավարձի չափը՝ 402 793 ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-583-483, էլ. փոստ՝ management@edu.am
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: