Ընդունված է 2012 թվականի մարտի 21-ին

Սույն օրենքը կարգավորում է գրադարանների ստեղծման, գործունեության կազմակերպման և ֆինանսավորման հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է գրադարանների տեսակները, գործառույթները, գրադարանային հավաքածուների հաշվառման, համալրման, պահպանության և հանրային գրադարանի հավատարմագրման կարգը, գրադարանների և գրադարաններից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները և ապահովում գրադարանային գործի զարգացման իրավական հիմքերը: