Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի
2026 թվականի մայիսի 26-ի որոշմամբ
Մրցույթի ծածկագիրը` ՀՀԿԳՄՍՆՀԱ-2
Պետական մարմինը (այսուհետ՝ պատվիրատու)` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը գտնվում է ք.Երևան, Վ.Սարգսյան հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև հունիսի 29-ը, ժամը 11:00-ն: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ http://www.escs.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 33-րդ օրվա ժամը 18:00-ին:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար ` Նանե Կարապետյանին:
Հեռախոս՝ (+374) 10-599-699 (ներքին՝ 631)
Էլ. Փոստ՝ mega.star@escs.am: