Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ ֆինանսաբյուջետային վարչության ընթացիկ ծրագրերի բյուջետավորման և ֆինանսավորման բաժնի մասնագետի (ծածկագիրը` 18-35.4-Մ6-5) և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 15:30-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքում (ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ.Սարգսյան 3, Կառավարական շենք N 2):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
- անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
- Կրթության վերաբերյալ փաստաթուղթ (ատեստատ, դիպլոմ).
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
- արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 139776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ։
Հարցազրույցի փուլի բնագավառներ.
Հարցազրույցի փուլում ստուգվող մասնագիտական գիտելիքների և դրանք կիրառելու կարողությունների վերաբերյալ առաջադրանքները (հարցերը) կազմված են հետևյալ բնագավառներից (իրավական ակտերից)՝
- «ՀՀ գանձապետական համակարգի մասին» օրենք. հղումը
- «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հղումը
- «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենք. հղումը
- «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին ՀՀ օրենք. հղումը
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության ընթացիկ ծրագրերի բյուջետավորման և ֆինանսավորման բաժնի մասնագետի (ծածկագիրը` 18-35.4-Մ6-5) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրի հասցեն է՝ (ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ.Սարգսյան3, Կառավարական շենք N 2):
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զագահարել 599-699 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն management@escs.am Էլեկտրոնային փոստի հասցեին:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2025 թվականի դեկտեմբերի 8-ը։