Նոյեմբերի 24-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանի Հանարապետությունն առաջին անգամ ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։
Ընտրությունների՝ ազատ տեղերի համար նախատեսված փուլում Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքը՝ ստանալով հնարավոր 161-ից 105 ձայն, ինչը վկայում է մշակութային ժառանգության պահպանման ոլորտում Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության բարձր վստահության մասին։
Ստանձնելով Համաշխարհային ժառանգության կոմիտեում անդամակցությունը՝ Հայաստանի Հանապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ուղղված մշակութային և բնական ժառանգության պատշպանության, պահպանման և վերականգնման, ինչպես նաև Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի հիմնարար սկզբունքների առաջմղման գործում միջազգային ջանքերի խթանմանը: