ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2025 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ «ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Հարգելի մասնակից նախքան հայտ կազմելը և ներկայացնելը խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել սույն հրավերը, քանի որ հրավերին չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:

Եթե Դուք գրանցված չեք www.armeps.am էլեկտրոնային համակարգում, սակայն ցանկություն ունեք մասնակցել սույն մրցույթին, ապա հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ինքնագրանցվել նշված համակարգում: Գրանցվելու պայմանները սահմանված են www.minfin.am հասցեով գործող կայքի «Դրամաշնորհներ» բաժնի «Ուղեցույցներ, ձեռնարկներ» ենթաբաժնում տեղադրված «Մասնակցի կողմից էլեկտրոնային (ARMEPS) համակարգի գործածման» ուղեցույցում:

Միաժամանակ՝

- հայտը armeps (www.armeps.am) համակարգ (այսուհետ` համակարգ) մուտքագրելիս անհրաժեշտ է առաջնորդվել www.minfin.am հասցեով գործող կայքի «Դրամաշնորհներ» բաժնի «Ուղեցույցներ, ձեռնարկներ» ենթաբաժնում տեղադրված «էլեկտրոնային եղանակով դրամաշնորհային մրցույթի կազմակերպման» ուղեցույցով:

- համակարգի հետ կապված հարցեր և խնդիրներ առաջանալիս կարող եք դիմել պատվիրատուին, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ք. Երևան, Մելիք-Ադամյան փող. 1 հասցեով (հեռախոս`(+37411) 28-93-20):

Համակարգում գրանցվելը, ինչպես նաև հայտ ներկայացնելն անվճար է: