ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ՀՀԿԳՄՍՆԴՄ-1146/25-10» ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ

10,11,12-րդ դասարանների դասագրքերի էջերը չպետք է գերազանցեն՝ 2) 192 էջը (12 մամուլ), մասերի բաժանված լինելու դեպքում՝ յուրաքանչյուր մասը՝ 120 էջը (7,5 մամուլ)՝ ավագ (10-12-րդ) դասարաններում:

Հարգելի մասնակից նախքան հայտ կազմելը և ներկայացնելը խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել սույն հրավերը, քանի որ հրավերին չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:

Եթե Դուք գրանցված չեք www.armeps.am էլեկտրոնային համակարգում, սակայն ցանկություն ունեք մասնակցել սույն մրցույթին, ապա հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ինքնագրանցվել նշված համակարգում: Գրանցվելու պայմանները սահմանված են www.minfin.am հասցեով գործող կայքի «Դրամաշնորհներ» բաժնի «Ուղեցույցներ, ձեռնարկներ» ենթաբաժնում տեղադրված «Մասնակցի կողմից էլեկտրոնային (ARMEPS) համակարգի գործածման» ուղեցույցում:

Միաժամանակ՝

- հայտը armeps (www.armeps.am) համակարգ (այսուհետ` համակարգ) մուտքագրելիս անհրաժեշտ է առաջնորդվել www.minfin.am հասցեով գործող կայքի «Դրամաշնորհներ» բաժնի «Ուղեցույցներ, ձեռնարկներ» ենթաբաժնում տեղադրված է «էլեկտրոնային եղանակով դրամաշնորհային մրցույթի կազմակերպման» ուղեցույցով.

- դասագրքի օֆսեթ եղանակով օֆսեթ թղթի վրա տպագրված ազդօրինակ նմուշը ու դրա էլեկտրոնային տարբերակը ներկայացվում է առձեռն՝ հայտը ներկայացնելու հաջորդ օրը.

- համակարգի հետ կապված հարցեր և խնդիրներ առաջանալիս կարող եք դիմել պատվիրատուին, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ք. Երևան, Մելիք-Ադամյան փող. 1 հասցեով հեռախոս` (+37411) 28-93-20:

Համակարգում գրանցվելը, ինչպես նաև հայտ ներկայացնելն անվճար է: