ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել սփյուռքի համայնքների կրթամշակութային կառույցները: Մրցույթի արդյունքում աջակցություն կտրամադրվի սփյուռքում գործող կրթական կառույցներին՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով:

Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Դրամաշնորհային մրցույթն իրականացվում է՝ մրցութային կարգի սահմանված պահանջներին համապատասխան:

Ներկայացված հայտերը կգնահատի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված գնահատող հանձնաժողովը:

Դրամաշնորհը տրվելու է սփյուռքի համայնքներին հետևյալ մրցութային անվանակարգերով՝

  1. կրթական, կրթամշակութային միջոցառումներ,
  2. կրթական, կրթամշակութային դասընթացներ,
  3. հայագիտական որևէ թեմայով ուսումնական նյութերի հրատարակում:

Մրցույթը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով՝

  1. մրցույթը կմեկնարկի 2024 թվականի ապրիլի 25-ին,
  2. հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի մայիսի 10-ը ներառյալ,
  3. մրցույթի արդյունքները կամփոփվեն 2024 թվականի մայիսի 30-ին:

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին, հեռախոս՝ (+374 10) 599 647, էլեկտրոնային հասցե՝ secretariat@escs.am, ruzanna.hambardzumyan@escs.am: