ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2024 թվականին «Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում» ծրագրի «Կրթամշակութային աջակցություն սփյուռքի համայնքներին» միջոցառման դրամաշնորհ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում» ծրագրի «Կրթամշակութային աջակցություն սփյուռքի համայնքներին» միջոցառման շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ (ծածկագիր՝ ՍՓ-ԴՄ-12003-24/1) սփյուռքում գործող կրթական կառույցներին կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով աջակցություն տրամադրելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել սփյուռքի համայնքների կրթամշակութային կառույցները: Մրցույթի արդյունքում աջակցություն կտրամադրվի սփյուռքում գործող կրթական կառույցներին՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով:

Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Դրամաշնորհային մրցույթն իրականացվում է սահմանված մրցութային կարգի (կցվում է) պահանջներին համապատասխան: Ներկայացված հայտերը կգնահատվեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորված գնահատող հանձնաժողովի կողմից:

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին.

Հեռախոս՝ (+374 10) 599 647

Էլեկտրոնային հասցե՝ secretariat@escs.am, ruzanna.hambardzumyan@escs.am