ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով իրավական լուծումների առաջարկների մշակում և ներկայացում,
  • Օժանդակություն կառավարման մարմինների գործունեությանը, նիստերի նյութերի նախապատրաստում և որոշումների արձանագրությունների մշակում (հայերեն և անգլերեն լեզուներով),
  • կառավարման և այլ մարմինների գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով՝ վերջիններիս գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակում, վերանայում և լրացում,
  • Ծագող իրավական հարցերի ուսումնասիրություն և իրավախորհրդատվություն,
  • Քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերի, հուշագրերի, հայտարարությունների կազմում և վերանայում, դրանց վերաբերյալ իրավական կարծիքի տրամադրում,
  • Իրավաբանական փաստաթղթերի վերլուծություն (հայերեն և անգլերեն լեզուներով),
  • Իրավաբանական եզրակացությունների կազմում (հայերեն և անգլերեն լեզուներով),
  • Աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավաբանական փաստաթղթերի՝ հրամանների և աշխատանքային պայմանագրերի վերանայում, իրավախորհրդատվություն աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում ծագող հարցերի վերաբերյալ,
  • Իրավախորհրդատվություն և կազմակերպության շահերի ներկայացում աշխատանքային վեճերի դեպքում,
  • Իրավախորհրդատվություն պետական գնումների ոլորտում,
  • Պարբերաբար իրավական բնույթի ամբողջական ուսումնասիրության (due diligence) իրականացում՝ առկա փաստաթղթերը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով,
  • Ներկայացուցչություն պետական և վարչական մարմիններում,
  • Ներկայացուցչություն գործընկերների հետ բանակցությունների ընթացքում,
  • Վեճերի մինչդատական կարգավորում բանակցությունների և այլ իրավական միջոցների օգնությամբ,
  • Գործարքների իրավաբանական ուղեկցում։
  • Անհրաժեշտության դեպքում կատարում է աշխատանքային այլ պարտականություններ և առաջադրանքները, որոնք չեն հակասում ՀՀ ԱՕ-ին:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն;
  • Իրավաբանական ընկերությունում կորպորատիվ իրավունքի ոլորտում կամ խոշոր ընկերությունում համանման գործառույթներով պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ;
  • Խորը գիտելիքներ քաղաքացիական, հարկային, վարչական և կորպորատիվ իրավունքի ոլորտներում;
  • Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն;
  • Օրենսդրության նորմերի պահանջներին համապատասխան ինքնուրույն փաստաթղթեր պատրաստելու և գրանցման գործողություններ իրականացնելու փորձ և հմտություններ;
  • Պայմանագրային գործի փորձ;
  • Գրագետ մասնագիտական բանավոր և գրավոր խոսք;
  • Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը, դատավարական իրավունքի խորը գիտելիքները և դատական ներկայացուցչության փորձը կդիտվեն որպես առավելություն։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 275,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. անձնագրի պատճենը,
  2. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  3. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  4. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  5. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Իրավաբան»։

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 15.04.2024 թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձիք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016 թ.: 2020 թ․ այն վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դտեղական արտադրությունը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: