Այս տարի լրանում է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը:

Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարել էին մրցույթ՝ «Մեր ու բոլորի Փարաջանովը» խորագրով: Այն նախատեսված էր դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը:

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված մրցույթի շրջանակում հրապարակված 7 հարցերի մեկնաբանություններում ավելի քան 1200 սովորողներ գրել են պատասխանի իրենց տարբերակները:

Հունվարի 30-ից փետրվարի 5-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվել են Սերգեյ Փարաջանովի կյանքին, ստեղծագործությանը վերաբերող տարաբնույթ հարցեր, և համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանողը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Որպես պարտադիր պահանջ՝ պատասխանում պետք էր նշել սովորողի տվյալները (անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն): Ներկայացնում ենք հարցերին առաջինը ճիշտ պատասխանած մասնակիցներին.

  • ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի հմ. 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Գրիգորյան,
  • ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի հմ. 2 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Կռոյան,
  • Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժնի ուսանող Լիլիթ Պետրոսյան,
  • ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անժելա Դալլաքյան,
  • ՀՀ Տավուշի մարզի Բերդի հմ. 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Նելի Ներսիսյան,
  • Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի ուսանող Մարինե Ստեփանյան,
  • Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր» բաժնի ուսանող Արմեն Հակոբյան: