Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանը (University of Tsukuba) հայտարարում է 2024թ. մագիստրատուրայի ընդունելություն, որի հայտերն ընդունվում են 2023 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թ. հունվարի 26-ը:

Ուսուցման թիրախային խմբերն են բարձրագույն (համալսարանական) կրթություն ունեցող և տնտեսական քաղաքականությանն առնչվող ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող անձինք:

Դիմորդները կարող են օգտվել Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիայի նախարարության, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության/JICA (JICA-ին կարելի է դիմել միայն 2025-2026 ուսումնական տարվա համար) տրամադրած կրթաթոշակներից՝ ըստ հետևյալ հղումների.

Ասիական զարգացման բանկ՝ http://tinyurl.com/3434jc6n:

Համաշխարհային բանկ՝ http://tinyurl.com/yc86jfm3:

Ճապոնիայի ԿՄՍԳՏ նախարարություն՝ http://tinyurl.com/mw2eskh8:

Մագիստրատուրայի ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կցվում է: