Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի

2023 թվականի «դեկտեմբերի» «5» «թիվ 01/24» որոշմամբ

Մրցույթի ծածկագիրը` ԵՔ-ԴՄ-ԵՖ 01/24

Պետական մարմինը (այսուհետ՝ նաև պատվիրատու)` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը գտնվում Վ. Սարգսյան 3 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024 թվականի հունվարի 18-ը ժամը 15:30-ը: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.escs.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով 2024 թվականի հունվարի 18-ին` ժամը 15:30-ին։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Արմենուհի Պետրոսյանին

Հեռ.` (+374 10) 599-642

Էլ. փոստ` armenuhi.petrosyan@escs.am